Մրցույթի հանձնաժողով.
Համանախագահներ՝
- Բորիս Կոհան, Մյունխենի տպագրիչների միության նախագահ, Գերմանիա:
- Էդիկ Ղաբուզյան, տառաստեղծ, Հայաստանի ազգային գրապալատի հայկական տառատեսակների ստեղծման և պահպանման բաժնի վարիչ, AdobeSystems ընկերության տառատեսակների խորհրդական, Հայաստան:
- Ջերի Լեոնիդաս, տառաստեղծ, «Ընթերցանության համալսարանի» տպագրական արվեստի ավագ դասախոս, Միացյալ Թագավորություն:
- Հրանդ Փափազեան, տառաստեղծ, ԱՄՆ:
- Օլիվեր Լինկե, տառաստեղծ, Մյունխենի դիզայնի դպրոցում դասավանդում է տպագրություն և գրաֆիկական դիզայն: «Լեյզիդոգս» տպագրության հիմնադիրներից մեկն է:
- Քարոլին Պուզզովիո, տառաստեղծ, Լինքոլնի համալսարանի արվեստի և դիզայնի ավագ դասախոս, Միացյալ Թագավորություն:
- Մանվել Շմավոնյան, տառաստեղծ, «Պարաթայփ» ընկերության արտահաստիքային աշխատակից, Հայաստան:
Ստորև ներկայացված է հաղթողների ցանկը՝ ըստ անվանակարգերի.
Հայկական տեքստային տառատեսակներ
| Տառատեսակ | Հեղինակ | Երկիր | Մրցանակ |
|---|---|---|---|
| «Արեկ» | Խաժակ Ապելյան | Նիդերլանդներ | Առաջին մրցանակ |
| «ԱՍՖ Անժելա» | Անժելա Պողոսովա | Հայաստան | Երկրորդ մրցանակ |
| «Ֆեդրա Սանս Արմենիան» | Փիթեր Բիլակ և Տաթևիկ Աղաբաբյան | Գերմանիա | Երրորդ մրցանակ |
Հունական տեքստային տառատեսակներ
| Տառատեսակ | Հեղինակ | Երկիր | Մրցանակ |
|---|---|---|---|
| - | - | - | - |
| «Ջիննասիո» | Ռիկարդո դե Ֆրանչեսկի | Իտալիա | Երկրորդ մրցանակ |
| «ՓՖ Էնքոր Սանս Պրո» | Փանոս Վասսիլիու | Հունաստան | Երկրորդ մրցանակ |
| «Մանտիկա Սանս» | Յուրգեն Վելտին | Գերմանիա | Երրորդ մրցանակ |
Կիրիլյան տեքստային տառատեսակներ
| Տառատեսակ | Հեղինակ | Երկիր | Մրցանակ |
|---|---|---|---|
| - | - | - | - |
| «Ֆլորիան/ Գեո Տեքստ» | Ալեքսեյ Վանյաշին | Ռուսաստան | Երկրորդ մրցանակ |
| «ԱՍՖ Անժելա» | Անժելա Պողոսովա | Հայաստան | Երրորդ մրցանակ |
| «Ադամանդ Պրո» | Վեդրան Երակովիչ | Սերբիա | Երրորդ մրցանակ |
Ազատ ոճի տառատեսակներ
| Տառատեսակ | Հեղինակ | Երկիր | Մրցանակ |
|---|---|---|---|
| «ՓՖ Ռեգալ Պրո» | Փանոս Վասիլիու | Հունաստան | Առաջին մրցանակ |
| «ՓՖ Չեմպիոն Սկրիպտ Պրո» | Փանոս Վասիլիու | Հունաստան | Երկրորդ մրցանակ |
| «Զադիե» | Հենրիկ Կուբել | Մեծ Բրիտանիա | Երրորդ մրցանակ |
Գլխավոր մրցանակն ու 1000 եվրո պարգևը շնորհվել է Խաժակ Ապելյանին (Նիդերլանդներ) «Արեկ» տառատեսակի համար:

