ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և Մյունխենի տպագրական դիզայներների միությունը հրավիրում են Ձեզ մասնակցելու
ԳՐԱՆՇԱՆ 2013
ոչ լատինական տառատեսակների 6–րդ միջազգային մրցույթին
Տառաստեղծման բնագավառի թե՛ փոքր ձեռնարկությունները, թե՛ խոշոր ընկերությունները և թե առաջատար բուհերն ունեն բազմաթիվ չբացահայտված գաղտնիքներ. ոչ լատինական տառատեսակների զարգացումը և՛ հսկայական տնտեսական ներուժ, և՛ նախագծման ֆանտաստիկ հնարավորություններ է բացում նրանց համար։ «Գրանշան» ամենամյա մրցույթը նպատակաուղղված է հենց այդ ոլորտին։ Ի լրումն եղած մրցութային անվանակարգերի, այս տարի ավելացվել է նաև նոր անվանակարգ՝ «Չինական տեքստային տառատեսակներ»:
Այսպիսով, ոչ լատինական տառատեսակների «Գրանշան» միջազգային մրցույթը շարունակում է
հավատարիմ մնալ իր հինգ տարի առաջ որդեգրած սկզբունքին:
Յուրաքանչյուր անվանակարգում երեք հաղթողներին մրցույթի կազմակերպիչները կպարգևատրեն
դիպլոմներով: Բացի այդ, փորձագետների միջազգային մրցութային հանձնաժողովը կընտրի մրցույթի
լավագույն աշխատանքը, որին կտրվի գլխավոր մրցանակ և դրամական պարգև՝ 1000 եվրոյի չափով:
Գրանշան 2013-ի կազմակերպական կոմիտեի համանախագահներ
Էդիկ Ղաբուզյան‚ Բորիս Կոհան
|
|

